Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ուժային կառույցներում կադրային ջարդ է սկսվում. «Ժողովուրդ»

09:54, չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ.
Ուժային կառույցներում կադրային ջարդ է սկսվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, և արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։

Սակայն մենք տեղեկացանք, որ ուժային կառույցներում և հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, և Մելիքյանը նրանցից առաջինն է: Այսինքն՝ առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կարդային ջարդի, և մինչեւ այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, և նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

6851 | 0
Facebook