Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

#Facebook-ի կապիտալացումն առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը

23:30, երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ.
#Facebook-ի կապիտալացումն առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը

Ամերիկյան Facebook ընկերության շուկայական կապիտալացումը հունիսի 28-ին Նյու Յորքում կայացած սակարկությունների ընթացքում առաջին անգամ գերազանցել է 1 տրիլիոն դոլարը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
     Նախօրեին ընկերության բաժնետոմսերի կտրուկ աճ է գրանցվել։ Դրանք թանկացել են ավելի քան 4%-ով՝ հասնելով մինչև 355,64 դոլարի: Բաժնետոմսերի արժեքի կտրուկ աճը վերջին օրերին մի շարք հակամենաշնորհային դատական գործընթացներում Facebook-ի հաղթանակի արդյունքն է:
     Հայցերն ուղղված էին նրան, որ Facebook-ը վաճառի Instagram-ն ու WhatsApp-ը։ Անցյալ տարի հայցեր են ներկայացրել Առևտրի դաշնային հանձնաժողովն (FTC) ու մի քանի նահանգների իշխանությունները:
     Ինչպես նշել է դատավոր Ջեյմս Բոասբերգը, FTC-ը չի կարողացել ապացուցել, որ Facebook-ը մենաշնորհ ունի սոցիալական ցանցերի շուկայում: Նրա խոսքով՝ հանձնաժողովը կարող է նոր բողոք ներկայացնել մինչև հուլիսի 29-ը։

6668 | 0
Facebook