Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոմիությունն առաջիկայում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կպատրաստի»․ Բորել

16:48, երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ.
«Եվրոմիությունն առաջիկայում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կպատրաստի»․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առաջիկա շաբաթներին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների տարբերակներ կպատրաստի։ Այս մասին հայտնել է Բորելը։

«Եվրոխորհուրդը Եվրոհանձնաժողովին և ինձ հանձնարարել է ներկայացնել լրացուցիչ սահմանափակող միջոցների տարբերակներ, որոնք պետք է պատրաստ լինեն այն դեպքում, եթե Ռուսաստանը շարունակի խախտել միջազգային իրավունքը»,- հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:

Ընդ որում՝ Բորելը նշել է, որ կներկայացնի նաև Ռուսաստանի հետ հնարավոր փոխգործակցության ոլորտները։

3809 | 0
Facebook