Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր մոտ 200 տղաները մի սորոսական վիժվածք Նավալնի չարժե՞ն». Նաիրա Զոհրաբյան

12:48, երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ.
«Մեր մոտ 200 տղաները մի սորոսական վիժվածք Նավալնի չարժե՞ն». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ ռազմագերիների՝ Բաքվում շարունակվող դատավարություններին, հայտարարեց. «Ադրբեջանը չի հասկանում հորդորի լեզուն. արդեն երևի մի 30 բանաձև է ընդունվել, կոչեր են արվել, բայց Ադրբեջանը թքած ունի: Կոնկրետ սանկցիա պետք է կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Մինչդեռ հենց Նավալնին գրիպ ա ընկնում, Մերկելը գերմանական բորտն ուղարկում է, տեղափոխում են: Մի սորոսական վիժվածք Նավալնու համար ռուսական պատվիրակությունը մի քանի տարի զրկվեց Եվրոպայի խորհրդում ձայնի իրավունքից: Լա՛վ, մոտ 200 մեր տղաները մի Նավալնի չարժե՞ն»:

Նաիրա Զոհրաբյանի ասուլիսը
5283 | 3
Facebook