Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների դատավարությունները

12:36, երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ.
Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների դատավարությունները

Սկսվել է 13 հայ ռազմագերու՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանի, Վարազդատ Անուշավանի Մանուկյանի, Դավիթ Ստեփանի Ստեփանյանի, Լևոն Աշոտի Թոսունյանի, Արթուր Էդուարդի Բաղդասարյանի, Սերոբ Սուրենի Ավագյանի, Վարազդատ Սերյոժայի Հարությունյանի, Ժորա Վանոյի Մանուկյանի, Հրայր Հրաչի Հերաբյանի, Նարեկ Աղայի Գասպարյանի, Գրիգոր Գագայի Կուրեղյանի, Աշոտ Արտակի Գևորգյանի, Մարտին Մուշեղի Հաղրամանյանի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը:
     Նրանք մեղադրվում են «ահաբեկչության, դիվերսիայի և այլ գործողություններ» իրականացնելու մեջ։
     Նշվում է, որ շարունակվում է նաև 14 հայ ռազմագերու՝ Գեղամ Սամվելի Սերոբյանի, Հրաչ Արզումանի Ավագյանի, Արմեն Եղիազարի Բաղասյանի, Գոռ Վահրամի Գասպարյանի, Կամո Կարենի Սեֆիլյանի, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանի, Գևորգ Նորայրի Ասերտյանի, Սիսակ Գրիշայի Ենգոյանի, Ալբերտ Կոմիի Պետրոսյանի, Ռոմիկ Միսակի Սեդրակյանի, Արամ Գառնիկի Մինոսյանի, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանի, Էդգար Վաչագանի Մաթեսյանի և Յուրի Տիգրանի Կարապետյանի գործով դատավարությունը։
     Նրանց նույն մեղադրանքներն են առաջադրվել։

3977 | 1
Facebook