Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ ղեկավարը կոչ է արել պատրաստվել նոր համավարակների

11:36, երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ.
ԱՀԿ ղեկավարը կոչ է արել պատրաստվել նոր համավարակների

Համաշխարհային հանրությունը պետք է դասեր քաղի կորոնավիրուսի համավարակից և պատրաստվի նոր համավարակների: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրայեսուսը։
     Նա նշել է՝ «մենք բոլորս պետք է սերտենք այս համավարակի դասերը»:

Ինչպես ընդգծել է ԱՀԿ ղեկավարը, անհրաժեշտ է «հնարավոր ամեն ինչ անել նոր համավարակներին նախապատրաստվելու, դրանք կանխարգելելու, հայտնաբերելու և արագ արձագանքելու համար»։
     Խոսելով COVID-19-ի մասին՝ Գեբրեյեսուսն ուշադրություն է հրավիրել «պատվաստանյութի անհավասարության և ազգայնականացման» վրա, որի պատճառով մեծանում է «բարձր և ցածր եկամուտ ունեցող երկրների միջև բացը»:

5672 | 2
Facebook