Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևան-Չարենցավան գրեթե ամբողջ ճանապարհը քարի հանքեր են»․ Նարինե Կիրակոսյան

09:54, երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ.
«Երևան-Չարենցավան գրեթե ամբողջ ճանապարհը քարի հանքեր են»․ Նարինե Կիրակոսյան

Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանից Չարենցավան գրեթե ամբողջ ճանապարհը քարի հանքեր են։ Մի ամբողջ սարեր արդեն չկան։ Ավազի, շեբենի և նմանատիպ հանքերի արտադրական ծավալները աղետալի են։ Ես դիմել էի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB, բայց գրողական պատասխան ստացա։ Այս կառույցը չի զբաղվում բուն իր գործառույթով, որը ենթադրում է նաև հողի բերի շերտի պահպանությունը։ Եվ Երևանի փոշին, ի դեպ, բացի ակտիվ շինարարությունը, նաև այս քարհանքերն առանց ՇՄԱԳ-ի շահագործելուց է։ Ամեն օր մեր տներում շերտով ավազ է»։

4002 | 0
Facebook