Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#TikTok-ն ինքնասպանության վերաբերյալ բովանդակության տարածման առաջատարն է

19:48, երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ.
#TikTok-ն ինքնասպանության վերաբերյալ բովանդակության տարածման առաջատարն է

Սոցիալական ցանցերի և մեսենջերների պրոֆեսիոնալ օգտատերերի ասոցիացիայի փորձագետները TikTok-ում հայտնաբերել են շուրջ 1,7 հազար տեսանյութ, որոնք այս կամ այլ կերպ կապված են «կապույտ կետ» խաղի հետ։ Այն դեռահասների շրջանում ինքնասպանություն է քարոզում: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն:
     Նշվում է, որ սա առավելագույն ցուցանիշ է խոշոր հարթակների շրջանում։
     «Ասոցիացիան մտահոգված է այն հանգամանքով, որ TikTok-ը բացարձակ առաջատար է դարձել «մահվան խմբերին» վերաբերող հեշթեգերով կոնտենտի տարածման հարցում»,-նշվում է ասոցիացիայի ուղերձում:
     Փորձագետները հետազոտությունն անցկացրել են մարտի վերջից-հունիսի սկիզբ: TikTok-ից բացի, վերլուծվել է նաև Facebook-ի, Instagram-ի և ВКонтакте-ի բովանդակությունը։
     TikTok-ի մամուլի ծառայությունից «Իզվեստիա»-ին հայտնել են, որ անվտանգությունը «բացարձակ առաջնահերությունն է» ծառայության համար:

4259 | 0
Facebook