Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մամիկոնյանց-Խաչատրյան նոր ճանապարհահատվածը՝ երթևեկության բեռնաթափման այլընտրանքային լուծում». Լևոն Զաքարյան

16:30, երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ.
«Մամիկոնյանց-Խաչատրյան նոր ճանապարհահատվածը՝ երթևեկության բեռնաթափման այլընտրանքային լուծում». Լևոն Զաքարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամիկոնյանց-Խաչատրյան նոր ճանապարհահատվածը՝ երթևեկության բեռնաթափման այլընտրանքային լուծում

Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց և Ա. Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցումը քաղաքաշինական շատ կարևոր և սպասված նախագիծ է։ Օտարման գործընթացի ավարտից հետո կմեկնարկի Մամիկոնյանց-Արամ Խաչատրյան ճանապարհահատվածի կառուցումը, որը զգալիորեն կթեթևացնի Կոմիտասի պողոտայի գերծանրաբեռնված երթևեկությունը: Զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղու միջոցով կբարելավվեն նաև թաղամասի տարհանման ելքերը:

Հիշեցնենք, որ կառուցվելիք ճանապարհահատվածն սկսվելու է Մամիկոնյանց փողոցից դեպի Մամիկոնյանց 49 նորակառույց շենքի բակ տանող հատվածից, հատելու է նախկին երկաթգծի ճանապարհը՝ միանալով գործող Արամ Խաչատրյան փողոցի սկզբնամասին»:

4220 | 0
Facebook