Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իրանամետ ուժերի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածներն ագրեսիայի ակտ են»․ Պետդումա

11:54, երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ.
«Իրանամետ ուժերի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածներն ագրեսիայի ակտ են»․ Պետդումա

Իրաքի և Սիրիայի սահմանային շրջանում իրանամետ ուժերի ուղղությամբ Միացյալ Նահանգների ավիահարվածները լեգիտիմ չեն և ագրեսիայի ակտ են այդ պետությունների նկատմամբ, հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը:

«Կարծում եմ՝ դա անթաքույց ագրեսիա է ԱՄՆ-ի կողմից, ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրաքի ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների խախտում»,- ասել է Շվիտկինը։
     Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ավիահարվածները «ոչ այլ ինչ են, քան ներքին գործերին միջամտություն»:
     Հիշեցնենք՝ ավելի վաղ Պենտագոնում հայտնել էին, որ ԱՄՆ ԶՈՒ-ն՝ նախագահ Ջո Բայդենի հրամանով ավիահարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի սահմանային շրջանում իրանամետ խմբավորումների օբյեկտների ուղղությամբ:

4266 | 0
Facebook