Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում օդի ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

22:05, կիրակի, 27 հունիսի, 2021 թ.
Մոսկվայում օդի ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

Մոսկվայում օդի ջերմաստիճանը 1,6 աստիճանով գերազանցել է նախորդ ռեկորդային ցուցանիշը՝ հասնելով 33,6 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ Հիդրոմետկայանի գիտական գծով ղեկավար Ռոման Վիլֆանդը: «Արձանագրվել է 33,6 աստիճան տաքութուն, ավելի բարձր արդեն չի լինի»,- ասել է մասնագետը:
     Օդերևութաբանը հիշեցրել է, որ օդի ջերմաստիճանի նախորդ ռեկորդը գրանցել էր 2013 թվականի հունիսի 27-ին՝ կազմելով 32 աստիճան:

8829 | 0
Facebook