Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Արդյո՞ք իրականացվում է մշտադիտարկում՝ Արցախի խմելու և ոռոգման ջրերի որակը պարզելու ուղղությամբ»․ Արմինե Ավագիմյան

16:00, շաբաթ, 26 հունիսի, 2021 թ.
«Արդյո՞ք իրականացվում է մշտադիտարկում՝ Արցախի խմելու և ոռոգման ջրերի որակը պարզելու ուղղությամբ»․ Արմինե Ավագիմյան

Արցախի Հանրապետության քաղաքացի, տնտեսագետ, գործարար շրջանակների ներկայացուցիչ Արմինե Ավագիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախցիներին մտահոգող հերթական խնդրի պարզաբանման նպատակով բաց նամակով դիմում եմ Արցախի Հանրապետության
     բնապահպանության կոմիտեի նախագահ
     պարոն Ֆելիքս Միքայելի Գաբրիելյանին։
     Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում Արցախի և արցախահայության համար կենսական նշանակություն ունեցող բնական ռեսուրսների կենսագործունեության լիարժեք վերականգնման և անվտանգության երաշխիքների հիմնահարցը, խնդրում եմ Ձեզ տեղեկություններ տրամադրել.
     1. թե ինչպիսի՞ն են Արցախում օգտագործվող խմելու և ոռոգման ջրերի քիմիական և ֆիզիկական չափանիշները և արդյոք իրականացվում է.
     - պարբերական մշտադիտարկում այդ ջրերի որակը պարզելու ուղղությամբ,
     - բազմակողմանի ուսումնասիրություն՝ ջրի կազմի մեջ քիմիական էլեմենտների և միացությունների վերաբերյալ,
     - որտեղ կարելի է ծանոթանալ դրանց արդյունքներին։
     2. արդյո՞ք պատերազմից հետո Արցախում իրականացվել է մթնոլորտի/օդի և հողային ռեսուրսների փորձագիտական ուսումնասիրություն և գնահատական՝ հատկապես կապված Ադրբեջանի կողմից միջազգայնորեն արգելված զինատեսակների կիրառությունից հետո առաջացած հնարավոր էկոցիդի վտանգը, ինչի վերաբերյալ գրառումներ և հոդվածներ էին տեղադրվել նաև Ձեր ղեկավարած կառույցի ՖԲ էջում»։

«Արդյո՞ք իրականացվում է մշտադիտարկում՝ Արցախի խմելու և ոռոգման ջրերի որակը պարզելու ուղղությամբ»․ Արմինե Ավագիմյան
«Արդյո՞ք իրականացվում է մշտադիտարկում՝ Արցախի խմելու և ոռոգման ջրերի որակը պարզելու ուղղությամբ»․ Արմինե Ավագիմյան
3203 | 0
Facebook