Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրակ են բացել Կոլումբիայի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ

13:35, շաբաթ, 26 հունիսի, 2021 թ.
Կրակ են բացել Կոլումբիայի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ

Վենեսուելայի հետ սահմանի մոտ ծանր գնդացիրից կրակ է բացվել Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ, հայտնում է BBC-ն: Նրա հետ միասին թռչում էին նաև Պաշտպանության և Ներքին գործերի նախարարները:

Իվան Դուկեն հարձակումը որակել է «վախկոտ» և հայտարարել, որ իրեն չեն վախեցնի բռնություններն ու ահաբեկչությունները: Նախագահը հանձնարարել է գտնել հեղինակներին:

Նշվում է, որ սահմանի մոտ գործում է «Ազգային ազատագրական բանակ» կոչվող ձախ արմատական խմբավորումը:

4244 | 0
Facebook