Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ոռոգման ջրի պահանջով՝ արմավիրցիները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը

13:10, շաբաթ, 26 հունիսի, 2021 թ.
Ոռոգման ջրի պահանջով՝ արմավիրցիները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը

Արմավիրի մարզի որոշ համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Արմավիր ճանապարհին։ Գյուղացիները ոռոգման ջուր են պահանջում։ Հարցին, թե խնդրով որևէ մեկին դիմել են, բնակիչներից մեկն ասաց․ «Մարդ պիտի լինի, որ դիմենք․․․ Ապրանք ենք դրել հողի մեջ, ջրի փողը տվել ենք, ջուր չկա, որ ջրենք․․․ Չորացավ սաղ․․․ Մարզպետը աթոռից թող կտրվի, գա ստեղ, որ տենա հարցը ինչ լուծում ա ստանում»։

Գյուղացիների խոսքով՝ նրանց տեղյակ չեն պահել ջրանջատման մասին։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ չեն պատրաստվում ճանապարհը բացել, մինչև հարցին լուծում չտրվի։

Ոռոգման ջրի պահանջով՝ արմավիրցիները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը
3995 | 1
Facebook