Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փորձեմ նկարագրել Գևորգին, որ լավ պատկերացնեք, թե ով է հիմա գտնվում Բաքվի բանտում»․ Մեսրոպ Պապիկյան

12:45, շաբաթ, 26 հունիսի, 2021 թ.
«Փորձեմ նկարագրել Գևորգին, որ լավ պատկերացնեք, թե ով է հիմա գտնվում Բաքվի բանտում»․ Մեսրոպ Պապիկյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերության մեջ գտնվող Գևորգ Սուջյանի մասին...
     Վերջին 7 ամիսների ընթացքում պարբերաբար փորձում էի անել այս գրառումը ու ամեն անգամ չէի կարողանում վերջացնել։ Փորձեմ նկարագրել Գևորգին, որ լավ պատկերացնեք, թե ով է հիմա գտնվում Բաքվի բանտում։
     Գևը, լինելով նախկինում բռնցքամարտիկ, ունի անկոտրում կամք և նպատակասլացություն։ Չի վախենում առաջինը լինելուց և չի հուսալքվում որևէ դժվարությանը հանդիպելիս։ Գևը մի առանձնահատկություն ունի՝ իր աչքերը միշտ փայլում են, միշտ դրական է տրամադրված ապագայի նկատմամբ և վստահ եմ, հիմա էլ այնտեղ նստած՝ նույն փայլող աչքերով է նայում ապագային։ Մի գրառմամբ դժվար է նկարագրել իրեն, պետք է անպայման շփված լինեք հետը, որ պատկերացնեք։
     Գևի հետ ծանոթացա, երբ ինքը ոգևորված լինելով 2018թ. գործընթացներից, գլխավորել և կազմակերպել էր Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ցույցերը՝ ի աջակցություն ՀՀ-ում տեղի ունեցող հայտնի պրոցեսներին։ 2018-2019 թթ-ին մի քանի անգամ ՀՀ էր եկել աջակցելու փոփոխություններին և ի վերջո իր ընտանիքի հետ միասին տեղափոխվեց մշտական բնակության։ Այստեղ ստեղծելով հասարակական կազմակերպություն՝ օգնում էր սոցիալապես դժվար կացության մեջ գտնվող ընտանիքներին, իսկ պատերազմի օրերին անընդմեջ առաջնագիծ աջակցություն տանում զինվորներին և արցախցիններին։
     Երկար զրույցներ ենք ունեցել իր հետ՝ ՀՀ ապագայի մասին։ Արյունը եռում էր մեջը, ոգևորված ուզում էր փոփոխություններ անել, չէր կոտրվում, միշտ ելքեր էր փնտրում։ Եղե՛ք Գևի պես՝ եղե՛ք ուժեղ, մի՛ խեղճացեք, մի՛ հուսալքվեք։ Երբե՛ք…»։

10613 | 6
Facebook