Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ավինյանը՝ Երևանի քաղաքապետ. ով ինչ պաշտոն կզբաղեցնի. «Ժողովուրդ»

09:50, շաբաթ, 26 հունիսի, 2021 թ.
Ավինյանը՝ Երևանի քաղաքապետ. ով ինչ պաշտոն կզբաղեցնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին իշխանության ներսում՝ տարբեր կաբինետներում, թեժ քննարկումներ են ընթանում, թե ով որ պաշտոնը պետք է զբաղեցնի:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պետք է նախապատրաստել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար, իսկ նրա տեղում նշանակել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին:

Վերջինս ամեն գնով փորձում է Ավինյանի տեղում հայտնվել ու դրա համար ամեն քայլ անում է Նիկոլ Փաշինյանի մոտ վստահություն ձեռք բերելու համար: ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ղեկավար հնարավոր է նշանակվի ՀՀ կրթություն, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար, ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7953 | 1
Facebook