Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ընտրություններից հետո Ադրբեջանը Երևանից դրական պատասխան է ակնկալում». Ալիև

16:35, ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ.
«Ընտրություններից հետո Ադրբեջանը Երևանից դրական պատասխան է ակնկալում». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն՝ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, Երևանից դրական պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում: «Հայաստանի կառավարությունն անտեսում է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մեր ցանկացած հայտարարություն։ Չի բացառվում, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին։ Բայց այժմ՝ ընտրություններից հետո, մենք դրական պատասխան ենք ակնկալում»,- ասել է Ալիևը՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի ԱԳ նախարարներին։
     Ալիևը հայտարարել է նաև, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է և այդ հարցի շուրջ բանակցությունների անհրաժեշտություն չկա։

6622 | 2
Facebook