Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը պետք է կոշտ միջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ»․ Ադամ Շիֆ

12:20, ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ.
«ԱՄՆ-ը պետք է կոշտ միջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ»․ Ադամ Շիֆ

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակվող խախտումներն անընդունելի են, այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Ռազմագերիների հետապնդումը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի կոպիտ անտեսման ևս մեկ վկայություն:

Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու ուղղությամբ, Միացյալ Նահանգները պետք է կոշտ հետևանքներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ:

Մենք չպետք է թույլ տանք Ադրբեջանին անպատիժ խախտել մարդու իրավունքներն ու ոտնահարել միջազգային նորմերը»,- նշել է Շիֆը։

7302 | 1
Facebook