Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Ֆլորիդայում

12:00, ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ.
Բայդենն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Ֆլորիդայում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզումից հետո արտակարգ դրություն հայտարարելու մասին, ինչպես նաև կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին: Այս մասին հայտնել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենի կարգադրությունը ենթադրում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության և երկրի արտակարգ իրավիճակների դաշնային վարչության կողմից օգնություն Ֆլորիդայի իշխանություններին:

Հիշեցնենք՝ նախօրեին 12-հարկանի շենք է փլուզվել Մայամի Դեյդ շրջանի Սերֆսայդ քաղաքում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ մահացել է 1 մարդ, 99-ի ճակատագիրն անհայտ է։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և հրշեջ ծառայությունների աշխատակիցները։

7472 | 0
Facebook