Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով 99 մարդ համարվում է անհայտ կորած

10:30, ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ.
Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով 99 մարդ համարվում է անհայտ կորած

Մայամիի (ԱՄՆ Ֆլորիդա նահանգ) հյուսիսում գտնվող 12-հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով առնվազն 1 մարդ է մահացել, հայտնում են պաշտոնատար անձինք, փոխանցում է BBC-ն:
     Նշվում է, որ հայտնաբերվածների թիվը ներկայումս 102 է, իսկ 99-ը դեռևս անհայտ կորած է համարվում:
     Պարզ չէ, թե այդ ժամանակ քանի մարդ է եղել շենքում։ Շենքի փլուզման պատճառը ևս հայտնի չէ։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 35 մարդու, հայտնել են պաշտոնատար անձինք: 10 մարդ հետազոտվել և բուժօգնություն է ստացել, որոնցից 2-ը տեղափոխվել է հիվանդանոց:
     Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով 99 մարդ համարվում է անհայտ կորած
Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով 99 մարդ համարվում է անհայտ կորած
6070 | 0
Facebook