Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սուրճ խմելու կատարյալ ժամանակը՝ ըստ մասնագետի

22:24, չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ.
Սուրճ խմելու կատարյալ ժամանակը՝ ըստ մասնագետի

Բժիշկ-սննդաբան Մարգարիտա Կորոլյովան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու չի կարելի սուրճ խմել ուտելուց անմիջապես առաջ կամ հետո:
     Օրը 1 բաժակ սուրճով նախաճաշը սկսելն առողջ սովորություն չէ, քանի որ կազդուրող ըմպելիքը խանգարում է օգտակար նյութերի յուրացմանը, որոնք օրգանիզմ են մտնում սննդի հետ, բացատրել է բժիշկը:
     «Իմ բուժառուներին խորհուրդ չեմ տալիս դատարկ ստամոքսով կամ ուտելուց անմիջապես հետո սուրճ խմել։ Սուրճը խախտում է այնպիսի հանքանյութերի յուրացման գործընթացն, ինչպիսիք են երկաթը, ցինկը, մագնեզիումն ու կալցիումը։ Այդ հանքանյութերը հիմնարար են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց առողջության համար»,-նշել է սննդաբանը։
     Նրա խոսքով՝ սուրճի համար իդեալական է հիմնական սնունդների ընդունման միջև ընկած ժամանակահատվածը։ Այդ դեպքում սուրճի բոլոր օգտակար հատկությունները կգործեն, և օրգանիզմում հանքային հավասարակշռությունը չի խախտվի, պարզաբանել է նա։
     «Սուրճը պետք է խմել ուտելուց առնվազն կես ժամ առաջ կամ ուտելուց առնվազն մեկ ժամ հետո»,- եզրափակել է Կորոլյովան։

7677 | 1
Facebook