Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արգավանդում մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

23:35, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
Արգավանդում մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 16:55-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբն Արգավանդ գյուղի բժշկական կենտրոնի մոտ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ մահացածն Արմավիրի մարզի բնակիչ 55-ամյա Նորիկ Մ-ն էր:

Ըստ դատաբժշկի, դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

3235 | 0
Facebook