Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
Օդնոկլասնիկի

Միջազգային

Կանադայում նախկին գիշերօթիկ դպրոցի մոտ երեխաների հարյուրավոր գերեզմաններ են հայտնաբերվել

23:45, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
Կանադայում նախկին գիշերօթիկ դպրոցի մոտ երեխաների հարյուրավոր գերեզմաններ են հայտնաբերվել

Կանադայի Քամլուփս քաղաքում հնդկացիների համար նախատեսված նախկին դպրոցի տարածքում հայտնաբերվել են ևս հարյուրավոր անանուն գերեզմաններ, հայտնում է National Post-ը:
     Մայիսի վերջին հաղորդվել էր 215 երեխայի աճյունների հայտնաբերման մասին։
     «Նախկին գիշերօթիկ դպրոցի կողքին հարյուրավոր անանուն գերեզմաններից շատերը, ենթադրաբար, երեխաների են պատկանում։ Հայտնաբերված մնացորդների ընդհանուր թիվը 3 անգամ ավելի է, քան նախկինում հայտնաբերված 215 գերեզմաններինը»,- ասված է տեքստում։
     Նշվում է, որ սա Կանադայի ամենախոշոր անանուն գերեզմանն է։
     Դպրոցը գործել է 1890-1978 թվականներին և Կանադայի ամենախոշոր ռեզիդենտ ուսումնական հաստատություններից մեկն է եղել։ Այնտեղ միաժամանակ կարող էր մինչև 500 հնդիկ երեխա գտնվել։ Նախկին աշակերտների խոսքով՝ հաստատությունից պարբերաբար երեխաներ են կորել, սակայն մյուս աշակերտները հույս են հայտնել, որ նրանք պարզապես փախել են։
     Այդ ուսումնական հաստատությունները գտնվել են կաթոլիկ եկեղեցու ղեկավարության տակ, այնտեղ հարկադրաբար հնդկացի երեխաների են բերել՝ կանադական հասարակությանը ինտեգրելու նպատակով: Նշվում է, որ շատ աշակերտներ ենթարկվել են ֆիզիկական, սեռական և էմոցիոնալ բռնության։ Բացի այդ, երեխաները զրկված են եղել բուժօգնությունից։ Վիճակագրության համաձայն՝ ծեծից ու հիվանդություններից նման դպրոցներում մահացել է առնվազն 4000 աշակերտ։

| | |
4450 | 2
Facebook