Խնդրում ենք սպասել...

Համացանց

Պաշտպանն Ալիևի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսագրությունն ուղարկել է ԵՄ բարձրագույն ղեկավարությանը

22:35, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
Պաշտպանն Ալիևի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսագրությունն ուղարկել է ԵՄ բարձրագույն ղեկավարությանը

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այսօր լրացուցիչ նամակներով Մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է Եվրամիության բարձրագույն ղեկավարությանը`
     1) Եվրոպական խորհրդի նախագահին,
     2) Եվրոպական հանձնաժողովի նախագահին,
     3)Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին
     Տեսանյութն ապացույց է առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար:
     Հետևաբար, գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ:
     Նամակներում ցույց է տրված ինչպես են ադրբեջանական իշխանությունները մոլորեցնում միջազգային հանրությանը, այդ թվում` ԵՄ-ին:
     Այսօրվա ուղարկած նամակները հիմնված են գերիների ընտանիքների ահազանգերի և մեր ուսումնասիրությունների արդյունքների վրա, ցույց են տված նրանց պատճառվող տառապանքները ադրբեջանական իշխանությունների կողմից:
     Հատուկ նշվել է ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության, ինչպես նաև գերիների վերադարձի հետ կապված հարցի քաղաքական շահարկման արդյունքում հայկական հասարակության և հատկապես այդ ընտանիքների մարդկային ապրումների մասին:
     Նամակներում փաստերի վկայակոչմամբ բարձրացվել է հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հարցը` իբրև անվերապահ կատարման ենթակա պարտադիր միջազգային պահանջ»:

4993 | 0
Facebook