Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջարկում ենք պառկել գետնին, երբ պողպատե առաջնորդը դուրս է գալիս նիստերի դահլիճից». Էդգար Ղազարյան

23:20, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
«Առաջարկում ենք պառկել գետնին, երբ պողպատե առաջնորդը դուրս է գալիս նիստերի դահլիճից». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արարողակարգային իմաստով տարօրինակ ոչինչ չկա, երբ կառավարության անդամները ոտքի են կանգնում՝ պետության ղեկավարի նիստերի դահլիճ մտնելու պահին։ Սակայն այս կառավարության պարագայում, առաջարկում ենք ավելացնել արարողակարգային մեկ այլ դրվագ՝ պառկել գետնին, երբ պողպատե առաջնորդը (NIKMETAL)-ը դուրս է գալիս նիստերի դահլիճից, կամ ինքնազարկվել պատերին, երբ նա դիտողություն է անում կառավարության անդամներից որևէ մեկին։
     Պետական արարողակարգում կարելի է այսուհետ ավելացնել նամազի հատուկ ժամ։ Մասնավորապես, կառավարության նիստից առաջ, նիստի բոլոր մասնակիցները, կառավարության բակում կարող են չոքել գետնին, գլուխները դնել ասֆալտին և, մինչև կառավարական շենք մտնելը, երկրպագել իրենց առաջնորդին, որից հետո շենքի մուտքի մոտ, մուրճի մեկական հարված գլխներին ստանալով, մուտք գործեն շենք»։

3396 | 6
Facebook