Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արարատ Միրզոյանը Շուշանիկ Շուշանյանին ազատել է պաշտոնից

20:15, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
Արարատ Միրզոյանը Շուշանիկ Շուշանյանին ազատել է պաշտոնից

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 23-ին նոր կարգադրություն է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասինե օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ հաշվի առնելով Շ.Շուշանյանի 2021 թվականի հունիսի 22-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. 2021 թվականի հունիսի 23-ից Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Շուշանիկ ՇՈԻՇԱՆՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,-նշված է կարգադրության մեջ:

5229 | 0
Facebook