Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մորը կանչել են քննչական ծառայություն

19:55, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մորը կանչել են քննչական ծառայություն

Արցախյան պատերազմում զոհված, հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Պատերազմի օրերին և հետո բազմիցս շոշափվեցին ու փաստեր բերվեցին դավադիր, նախապես պլանավորած գործողությունների մասին, որոնք ի վնաս մեր հայ զինվորի էր արվել։ Ես՝ որպես հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայր, ակնկալում էի, որ մի օր հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները կթակեն իմ և մյուսների դուռը՝ նշված ոլորտի բացահայտումներ կամ պարզաբանումներ անելու նպատակով։ Բայց ո՛չ, այսօր քննչական ծառայությունը հրավիրում է Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին քննչական ծառայություն՝ քաղաքական բացահայտումների համար։ Ծանուցումը տեղադրում եմ:

Հ.Գ Վերջապես, հարգել սովորե՛ք»։

8865 | 1
Facebook