Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քերոբյանը՝ ոտքի կանգնելու մասին

13:35, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
Քերոբյանը՝ ոտքի կանգնելու մասին

«Կառավարության նիստի մեկնարկին, երբ ասացին՝ ոտքի կկանգնեք՝ հենց վարչապետը ներս գա, Դուք կանգնեցի՞ք»,- դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին՝ հարցրին լրագրողները: «Այո՛, կանգնեցի... Կարծում եմ՝ սա նշանակալի երևույթ էր, դրանով մեկ անգամ ևս ընդգծեցինք ընտրություններում մեր ունեցած արդյունքները»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատուն, մինչ նիստի մեկնարկը, դիմելով Կառավարության անդամներին, հայտարարել էր. «Վարչապետի ներս մտնելուց բոլորս ոտքի կանգնենք»:

3718 | 0
Facebook