Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս կուսակցապետիկի մուրազը փորը մնաց». Սյուզաննա Սիմոնյան

12:20, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
«Այս կուսակցապետիկի մուրազը փորը մնաց». Սյուզաննա Սիմոնյան

Նախկին ՀԽ մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս կուսակցապետիկը դեռ 2016-17 թվականներին ԱՄՆ-ում, մի երկրում, որը Սասնա Ծռերին ահաբեկիչ չէր ճանաչել, հայտարարեց, որ Ծռերը ահաբեկիչ են: Գնացել էր ԱՄՆ իր երկրի դեմ ցուցմունք տալու և իր երկիրը որպես ահաբեկչական երկիր ներկայացնելու: Մուրազը փորը մնաց, և որևէ երկիր Ծռերին ահաբեկիչ չճանաչեց:
     Դավալուն ժամանակին ահաբեկիչների բույն դարձրածը խոսում է ահաբեկիչներից:
     Նա Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո անմիջապես ու շատ հավեսով ու հափշտապ ստանձնեց վարչապետի պաշտոնը և ոչինչ չարեց, որ ոճրագործությունը բացահայտվի: Կարճ ժամանակ հետո այս մորթապաշտը դուրս շպրտվեց այդ պաշտոնից, քանի որ այդպիսին է սեփական մորթին եղբորից բարձր գնահատողի վերջը: Սակայն դա դեռ վերջը չէր: Այս ընտանիքը ոչինչ չարեց ոճրագործությունը բացահայտելու համար, բայց իրականացրեց վրեժ, վենդետա, ահաբեկչական ոճիր՝ սպանելով Տիգրան Նաղդալյանին:
     Տիգրան Նաղդալյանին սպանողի եղբայրը խոսում է ահաբեկչությունից:
     Հայ ժողովրդի համար գոյութենական մարտահրավեր և ահաբեկչություն հանդիսացող Ամուլսարի շահագործման դրոշակը թափահարող հանքակերը խոսում է ահաբեկիչներից:
     Նա, այս լպրծուն ժպիտը դեմքին, խոսում է նաև ազգային համերաշխությունից, մինչդեռ նրա կողմից լիազորված անձը Հայկ Մարտիրոսյանի հետ եթերում հայտարարեց, որ իրենք ԱԺԲ-ին ընկեր չեն կարող լինել, որ իրենք ընկեր են Հայաստանում առկա բոլոր ուժերի հետ: Բոլոր: Ուշադրություն դարձրեք: Բայց ոչ ԱԺԲ-ի հետ, քանի որ ԱԺԲ-ում են Սասնա Ծռերը: Մենք ձեր ընկերը չենք, ասաց նա, ում շեֆը ազգային համերաշխություն է քարոզում և այդ համերաշխության քարոզի տակ հայտնում, որ շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Ազգային ժողով մտնելու համար:
     Հիմա հասկանում եք, որ այս ապականված քաղաքական դաշտում միայն ԱԺԲ-ն է անում այն, ինչ ասում է, և ասում է այն, ինչ անում է»:

4585 | 1
Facebook