Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի բան պատմեմ, որ ոչ ոք չգիտի»․ Էդմոն Մարուքյան

12:15, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
«Մի բան պատմեմ, որ ոչ ոք չգիտի»․ Էդմոն Մարուքյան

«Մի բան պատմեմ, որ ոչ ոք չգիտի»,- այսօր՝ ասուլիսում, անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների թեմային, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Վերջին հանրահավաքից հետո, որ ավելի մարդաշատ էր Դանիել Իոաննիսյանի տված տվյալներից, քան Նիկոլ Փաշինյանի հանրահավաքն էր, ես զանգում եմ Դավիթ ԽաԺակյանին և ասում՝ Դավի՛թ, քեզ բան եմ ասում, որ հետո մեր մեջ ապացույց ունենանք․ ընտրություններն ավարտվելու են հետևյալ կերպ՝ իշխող ուժն ու «Հայաստան» դաշինքն իրար հետ տանելու են ձայների մոտ 75 տոկոսը, մնացած ձայները փոշիանալու են։ Երրորդ ուժն անցնելու է բարիերի տակ, որը կա՛մ կլինենք մենք, կա՛մ չենք լինի»,- նշեց նա։

7354 | 2
Facebook