Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բայց ո՞վ ա ասում, որ ծեծել եմ». Լոռու մարզպետ

12:05, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
«Բայց ո՞վ ա ասում, որ ծեծել եմ». Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է, թե ծեծել է Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին։ Այս մասին Կառավարության նիստից առաջ լրագրողներին ասել է մարզպետը։ «Բայց ո՞վ ա ասում, որ ծեծել եմ: Նման բան չի եղել... Թող ոստիկանությունը զբաղվի»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ:

Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

Տեսանյութը՝ Aysor.am-ի
3436 | 0
Facebook