Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը որոշեց ևս վեց ամսով երկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

11:35, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
Կառավարությունը որոշեց ևս վեց ամսով երկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Կառավարության նիստում որոշվեց ևս վեց ամսով երկարացնել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը: «Կա անհրաժեշտություն նոր որոշման, որով կնախատեսվի երկարաձգել թուրքական ծագման հիմնական վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքը ՀՀ: Այն պետք է դիտարկել ոչ միայն որպես Թուրքիայի նկատմամբ տնտեսական բնույթի սանկցիա, այլև անվտանգության տեսանկյունից հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսավորման դադարեցում»,- հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

3635 | 0
Facebook