Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան Ֆիլիպ Կիրկորովին ազգային անվտանգության համար սպառնալիք է ճանաչել

10:50, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
Ուկրաինան Ֆիլիպ Կիրկորովին ազգային անվտանգության համար սպառնալիք է ճանաչել

Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ընդգրկվել է Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող անձանց ցանկում: Այս մասին հայտնում է երկրի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
     Կիրկորովին սև ցուցակում ընդգրկելու պատճառները չեն նշվում։ Նրա անվան կողքին նշված է 2021 թվականի հունիսի 23։ Համապատասխան ցանկը գերատեսչությունը պարբերաբար թարմացնում է, որն էլ որոշում է ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող անձանց։
     Ֆիլիպ Կիրկորովի պնդմամբ, ավելի վաղ «բեմն ու հեռուստաեթերը կիսել» է Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
     Կիրկորովից բացի, թարմացված ցանկում նշված է մշակութային 201 գործչի անուն։

4641 | 1
Facebook