Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չեմ բացառում, որ Հայաստանը պարտավորվի ընդհանրապես չունենալ բանակ». Սուրեն Սարգսյան

09:50, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
«Չեմ բացառում, որ Հայաստանը պարտավորվի ընդհանրապես չունենալ բանակ». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»
     Տարածաշրջանային զարգացումները նախագծում են հետևյալ հնարավոր սցենարներից մեկը, որը մեզ շատ շուտով կարող են «դեմ տալ»:
     Ադրբեջանի մասով.
     Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ համաձայնագրի կնքում, որը կներառի.
     1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում:
     2. Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում:
     3. Դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում:
     4. Հայ-ադրբեջանական սահմանի հստակեցում (հիմնականում Հայաստանի տարածքի հաշվին):
     5. Չեմ բացառում, որ Հայաստանը պարտավորվի ընդհանրապես չունենալ բանակ, միայն ունենալով փոքրաթիվ ոստիկանական զորքեր (երկրորդ աշխարհամարտից հետո կապիտուլացված Ճապոնիայի օրինակով):
     Թուրքիայի մասով.
     Հայ-թուրքական հաշտեցման համաձայնագրի ստորագրում, որով կնախատեսվի.
     1. Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից հրաժարում:
     2. Հայաստանի անկախության հռչակագրի խմբագրում, զինանշանի վրայից Արարատի պատկերի հեռացում:
     3. Սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:
     4. Թուրքիան Ադրբեջանին կապող միջանցքի զիջում:
     5. Հայաստանի տարածքում ցանկացած այլ պետության ռազմական ներկայության բացառում, որը կարող է սպառնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի անվտանգությանը:
     Այս ամենի դիմաց մեզ կխոստացվի թուրք-ադրբեջանական կապիտալի ներհոսք, որն առավելապես կունենա ոչ թե «խոշոր ներդրումների» տեսք, այլ «տնտեսական էքսպանսիայի» տեսք՝ Վրաստանի օրինակով:
     Կրկնում եմ, սա հնարավոր սցենարներից մեկն է, որի իրականացման հնարավորությունը կախված է նաև հարավկովկասյան և սևծովյան տարածաշրջանում արևելք-արևմուտք գլոբալ մրցապայքարի ընթացքից»:

2802 | 6
Facebook