Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Հիմա հասկանո՞ւմ եք, թե վերջին 10 տարում ինչու են միայն Շանթն ու «Սասնա Ծռեր»-ը ձերբակալվել»․ Նաիրի Բադալյան

10:05, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
«Հիմա հասկանո՞ւմ եք, թե վերջին 10 տարում ինչու են միայն Շանթն ու «Սասնա Ծռեր»-ը ձերբակալվել»․ Նաիրի Բադալյան

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Գոնե հիմա հասկանո՞ւմ եք, թե վերջին 10 տարում ինչու են միայն Շանթն ու Սասնա Ծռերը ձերբակալվել, խոշտանգվել, դատվել ու երկարատև բանտարկությունների ենթարկվել:
     Գոնե հիմա հասկանո՞ւմ եք, թե վերջին 10 տարում ինչու են միայն Շանթի ու Ծռերի կողմնակիցների միտինգները ցրում ոստիկանական ոհմակների առանձնահատուկ սադիստական դաժանությամբ:
     Այո՛, ճիշտ եք:
     Սրանք հենց նրանք են, որ իրենց ամենակուլ հրեշային սիստեմից դուրս են:
     Հայրիկյանի համար էլ ասեմ, որ հանգիստ են թողել, քանի որ մի մարդու համար անօրինակ շատ զրկանքներ կրած, տարիքն առած մարդ է, ու հիմա իր աջը քաշած իր կեռասի ու ծիրանի այգին մշակում, իր խաղաղ ծերությունն է վայելում…
     Հ.Գ. Հա՛, ու ասածիցս չի բխում, թե ես Շանթի կամ Ծռերի բոլոր քայլերին համակարծիք եմ: Էջիս հետևող ընկերներս գիտեն, որ իրենց որոշ քայլերի դեմ եմ:
     Բայց դա արդեն անհամաձայնություն է ոչ թե նրանց տեսակին, այլ մարտավարությանը»:

| | |
4657 | 2
Facebook