Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չարչյանը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց». Արամ Վարդևանյան

23:35, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
«Չարչյանը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց». Արամ Վարդևանյան

Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է. «Չնայած ուշ ժամին՝ ստիպված ենք տեղեկացնել, որ պրոֆեսոր Չարչյանը, մինչ այսօրվա խայտառակ և ապօրինի որոշման հրապարակումը, շտապօգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։ Հավելյալ տեղեկություններ պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք։ Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը՝ որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը»:

5551 | 7
Facebook