Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տարածում են, թե իբր գնացել էի պաշտոն ստանալու նպատակով». Դավիթ Սանասարյան

23:10, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
«Տարածում են, թե իբր գնացել էի պաշտոն ստանալու նպատակով». Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը գրում է. «Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեցինք վերջինիս նախաձեռնությամբ։
     Հանդիպման արարողակարգային հատվածը լուսաբանվել է, իսկ երկրորդ հատվածում բարձրացրել եմ գերիների, սահմանային լարված իրավիճակի, ներքաղաքական և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցեր։
     Առաջիկայում ավելի լայն ձևաչափով հանդիպում տեղի կունենա, որտեղ ի թիվս այլնի՝ բարձրացնելու ենք 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման կարևորագույն հարցը։ Մենք պետք է խորությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել ու ովքեր են կրելու պատասխանատվություն արածների կամ չարածների համար։
     Հ.Գ. տեսա, որ տարածում են, թե իբր գնացել էի պաշտոն ստանալու նպատակով. մեր մեջ ասած՝ մինչև հասա, ազատ պաշտոն չէր մնացել»:

3013 | 1
Facebook