Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանն իրենց համար կթու կով է, հայ ժողովուրդն էլ՝ ճորտ». Նարեկ Սարգսյան

21:50, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
«Հայաստանն իրենց համար կթու կով է, հայ ժողովուրդն էլ՝ ճորտ». Նարեկ Սարգսյան

ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի երկրպագուների հիստերիան հերթական անգամ ապացուցում է վաղուց ապացուցվածը. այդ մարդիկ որևէ կապ չունեն հայ ժողովրդի, նրա երազանքների, իրավական պետության և արդարության հետ: Հայաստանն իրենց համար կթու կով է, հայ ժողովուրդն էլ՝ ճորտ: Իրենք իրենց համարում են բարձր ռասսա, իսկ իրենց հետ չհամաձայնվողներին հայհոյում են ամենավերջին բառերով: Նույնիսկ Քոչարյանի հանցագործ իշխանության ժամանակ ընդդիմությունը երբեք իրեն թույլ չի տվել օգտագործել այնպիսի բառապաշար, որը Քոչարյանի երկրպագուները օգտագործում են ժողովրդի հասցեին:
     Հենց դրանով է բացատրվում «Մարտի 1»-ի տեռորը: Քոչարյանի և Սարգսյանի համար հասկանալի չէ, թե ինչու է ճորտ ժողովուրդը համարձակվում իրենից իշխանություն պահանջել: Ինքը համարում է, որ այդ իշխանությունը իր սեփականությունն է: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: Ժողովրդի ճնշող մեծամասնությանը, որոնք իրենց դեմ են քվեարկել, իրենք անթաքույց սպառնում են: Ուղիղ ասում են՝ դուք ցածր ռասսա եք, դուք ոչնչություն եք: Այսինքն, եթե իշխանության գան, ժողովրդի մեծամասնությանը զրկելու են ընտրության հնարավորությունից: Դա այն է, ինչ արել են 20 տարի շարունակ: Քոչարյանի քստմենլի կերպարի ավելի համոզիչ ապացույց լինո՞ւմ է առհասարակ: Քոչարյանի խմբի հայտարարությունները ռասիստական բնույթ ունեն և սահմանադրական կարգը տապալելու բացահայտ կոչեր են:
     Կարծում եմ՝ ժամանակն է, որ ԱԺ-ն օրենք ընդունի, որով կնկարագրվի ծայրահեղական, ռասիստական և ֆաշիստական կազմակերպությունների սահմանումը, և դրանք Հայաստանում կարգելվեն: Ուրիշ ճանապարհ չկա: Այսպիսի պայմաններում անհնար է երկիր կառուցել: Նորմալ մարդը չի կարող հանգիստ նայել, թե ոնց են հանցագործները բազմաթիվ ալիքներով բացահայտ սպառնալիքներ տեղում ողջ ժողովրդի հասցեին: Ցանկացած իրեն հարգող իշխանության համար սա խայտառակություն է»:

4304 | 3
Facebook