Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

18-ամյա վարորդը 06-ով հայտնվել է ջրատարում. 4 պարուհիներ տեղափոխվել են հիվանդանոց

19:00, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
18-ամյա վարորդը 06-ով հայտնվել է ջրատարում. 4 պարուհիներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Բյուրավան գյուղի բնակիչ, 18-ամյա Խաչիկ Գասպարյանը Մրգավետ գյուղի դաշտամիջյան հատվածում իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Բյուրավան գյուղի բնակիչներ, 18-ամյա Էլենա Ավետիսյանը, 18-ամյա Արմենուհի Սիմոնյանը, 18-ամյա Գոհար Միքայելյանը և 18-ամյա Գրետա Քիրիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները իրենց գյուղի դպրոցի շրջանավարտներ են և պարուհիներ:

18-ամյա վարորդը 06-ով հայտնվել է ջրատարում. 4 պարուհիներ տեղափոխվել են հիվանդանոց
4075 | 0
Facebook