Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է՝ երբ կհրապարակվեն վերահաշվարկի արդյունքները

18:40, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
Հայտնի է՝ երբ կհրապարակվեն վերահաշվարկի արդյունքները

Հայաստանի շուրջ 80 ընտրական տեղամասերում երեկվանից իրականացվում են արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ։

Ինչպես հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` օրենքով սահմանված ժամկետում վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել թվով 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ։ Ու, թեև դրանցից միայն 3-ն են ներկայացված եղել իրավասու սուբյեկտների կողմից, բայց ԿԸՀ–ն որոշել է դրական ընթացք տալ բոլոր 27 դիմումներին։

Եվս մի քանի տասնյակ տեղամասերի վերաբերյալ ստացվել են քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ։ Իսկ որոշ տեղամասերում ընտրական հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ էին որոշել վերահաշվարկ կատարել` հնարավոր թերություններն ու անճշտությունները վերացնելու համար։

Վերահաշվարկված 80 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերջնական տվյալները կհրապարակվեն այսօր երեկոյան։

4167 | 0
Facebook