Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք հետքայլի տեղ չունենք»․ Ավինյանը՝ սահմանային իրավիճակի մասին

16:40, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
«Մենք հետքայլի տեղ չունենք»․ Ավինյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասաց․ «Բանակցություններն այս պահին էլ ընթանում են․ ես համոզված եմ, որ մեր դիրքերում մենք հետքայլի տեղ չունենք։ Միանաշանակ է, որ ադրբեջանական զորամիավորումները պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից և մենք որևէ ջանք ու եռանդ չենք խնայում դա ապահովելու համար։

ՀՀ սահմանին ռուսական խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հարցին ի պատասխան փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այդ հարցը քննարկվում է ռուսական կողմի հետ՝ միաժամանակ նշելով, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է իրականանալ այն ժամանակ, երբ ադրբեջանական զորքերն ամբողջությամբ կլքեն ՀՀ սուվերեն տարածքը։

2578 | 1
Facebook