Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք ստոր եք, Ձեզ 15 րոպե ժամանակ եմ տալիս, որ դիմում գրեք գնաք». Արագածոտնի մարզպետն անցել է վենդետաների

15:50, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
«Դուք ստոր եք, Ձեզ 15 րոպե ժամանակ եմ տալիս, որ դիմում գրեք գնաք». Արագածոտնի մարզպետն անցել է վենդետաների

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունները, հղփացած ընտրությունների արդյունքներով, հաջորդ օրվանից արդեն բացահայտ քաղաքական վենդետաներ են սկսել իրենց հակառակորդների նկատմամբ։ Պետական կառավարման տարբեր օղակներում աշխատող այն անձանց, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն կամ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչ են, հերթով հրավիրում ու սպառնալիքների ներքո ստիպում են դիմում գրել և հեռանալ։

Նման մի դեպք տեղի է ունեցել երեկ Արագածոտնի մարզպետ, քայլած ՔՊ-ական Դավիթ Գևորգյանի կողմից։ Նա սկզբում աշխատակազմի գլխավոր քարտուղարի միջոցով, ապա անձամբ հրավիրել է իր մոտ մարզպետարանի առողջապահության բաժնի պետ, դաշնակցական Մերի Շահազիզյանին և պահանջել դիմում գրել և հեռանալ։

«Երեկ մարզպետի կողմից գլխավոր քարտուղարի միջոցով բանավոր զգուշացում է եղել, որ պարտադիր ես պետք է դուրս գամ աշխատանքից։ Այսօր էլ մարզպետն ինքն է կանչել իր կաբինետ, փոխմարզպետի հետ նստած, ես մտել եմ, ինձ ասել է՝ Ձեզ 15 րոպե ժամանակ եմ տալիս, որ դիմում գրեք գնաք։ Ասացի՝ ես դիմում չեմ գրելու։ Ինձ ասում էր՝ Դուք ստոր եք, Դուք լկտի եք, Դուք ստախոս եք, Դուք մեկուկես տարի ա՝ նստած եք էստեղ թոշակառուի կարգավիճակով և այլն...»,-լրատվամիջոցին պատմել է Մերի Շահազիզյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

5938 | 1
Facebook