Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ ԱԺԲ-ի խորհուրդը միաձայն մերժեց Ն. Փաշինյանի հանդիպման առաջարկը». Արմենակ Կյուրեղյան

15:10, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
«Ինչո՞ւ ԱԺԲ-ի խորհուրդը միաձայն մերժեց Ն. Փաշինյանի հանդիպման առաջարկը». Արմենակ Կյուրեղյան

ԱԺԲ խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ ԱԺԲ-ի խորհուրդը միաձայն մերժեց Ն. Փաշինյանի հանդիպման առաջարկը: Հարգելիներս, ես համամիտ եմ ձեր հետ, որ կարելի է բանակցել նույնիսկ թուրքի հետ, նույնիսկ հակառակորդի կամ թշնամու հետ: Հարցը նրանում չէ, թե Փաշինյանը թշնամի է, թե ոչ, կամ լավ մարդ է, թե վատ, կամ կխաբի, թե ոչ: Գլխավորն այն է, որ նա որոշում ընդունող չէ, նրա հետ նույնիսկ երկրորդական հարցեր քննարկելն անիմաստ է, քանի որ նա իր ցանկացած որոշում նախօրոք պետք է համաձայնեցնի կրեմլի հետ: Հատկապես ազգային ուժերի հետ հարաբերություններում կրեմլը շատ զգայուն է: Նա օժտված չէ բանակցություն վարելու ուժով: Իսկ մնացածն էժանագին շոու է, որը պետք է միայն կրեմլին, որ տեսեք-տեսեք ինչ ժողովրդավարական գաղութ է, որ ամեն ինչ վերահսկվում է, որ միայն ինքը կարող է իրականացնել այն՝ ինչ չկարողացան նախկինները:
     ԲԵՎԵՌԸ հարիր չի գտնում մասնակցել մի դերասանի թատրոնի, ժողովրդին մոլորեցնող ներկայացմանը:
     հ. գ. այն անձը, ով ուզում է լինի, թեկուզ ես, կամ հարազատ զավակս, որը կփորձի լեգիտիմացնել ստալինյան պարտադրված սահմանները, կամ թշնամուն տալ միջանցք, ճանապարհ, ոնց կուզեք անվանեք՝ վախկոտ դավաճան է և նրա ձեռքը սեղմողները՝ սեղմում են ռուս-թուրքական դաշինքի ձեռքը»:

3428 | 0
Facebook