Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

14:20, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
     «Անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման համատեքստում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

4480 | 1
Facebook