«Չե՞ք կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, որ ասում էր՝ եթե երեք նախագահները միավորվեին, անհնար էր չհաղթել այս ընտրություններում»,- տեղի ունեցող մամուլի ասուլիս ժամանակ լրագրողի կողմից հնչած այս հարցին «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Սխալներ ունեցել է թե՛ ընդդիմությունը, թե՛, առհասարակ, երևի թե բոլորս: Իսկ եթե երեք նախագահները միավորվեին ի՞նչ արդյունք կունենայինք՝ չգիտենք. չեն միավորվել, չենք կարող հիմա ենթադրություններով խոսել: Սխալներ ունեցել ենք թե՛ մենք, թե՛ մնացած ուժերը, որ ունեցանք նման արդյունքներ: Պետք է հասկանանք՝ ինչպես շարունակենք, որպեսզի ուղղենք այդ սխալները և գտնենք լուծումներ»: