Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզում փոխմարզպետեր են նշանակվել

11:10, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզում փոխմարզպետեր են նշանակվել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի փոխմարզպետեր նշանակելու մասին որոշումներ է ստորագրել։

Վարչապետի պաշտոնակատարի որոշումներով Արարատի փոխմարզպետեր են նշանակվել Գևորգ Սիմոնյանը և Սերգեյ Ատոմյանը:

Որոշումները՝ ստորև.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

1. Սերգեյ Ատոմյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ»:

3583 | 0
Facebook