Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ է․ «Իրավունք»

09:40, չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ.
Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ է․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվում են լուրեր, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որն Արցախում աչքի ընկավ նախ՝ բացահայտ սորոսականների հետ դաշինքով, իսկ պատերազմի օրերին ամեն մի տարօրինակու­թյամբ, հնարավոր է, որ Աննա Հակոբյանի հետ սերտ կապերի հաշվին նշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ ի՛նչ է լինելու Վաղարշակ Հարությունյանի հետ, որ, ընդունված է համարել, որ սերտ կապեր ունի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, և, համաձայն տարաբնույթ խոսակցությունների, ռուսների այն երաշխիքն է, որ հայաստանյան բանակին անցանկալի ուղղու­թյուններով չեն տանի: Իսկ այդպես կարող է լինել, եթե ռուսամետ համարվող Հարու­թյունյանին փոխարինելու գա սորոսա­կանների հետ դաշինքի մեջ մտած Բաբա­յանը: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտո­նին նշանակվելու մասին լուրերին, Սամվել Բաբայանը նման պատասխան տվեց.

- Ինձ որևէ մեկն առաջարկ չի արել, նման խոսակցություն անգամ չի եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

4152 | 1
Facebook