Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Ինսթագրամ

Միջազգային

Ջասթին և Հեյլի Բիբերները հանդիպել են Ֆրանսիայի նախագահի հետ՝ խախտելով դրես կոդը

23:30, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
Ջասթին և Հեյլի Բիբերները հանդիպել են Ֆրանսիայի նախագահի հետ՝ խախտելով դրես կոդը

27-ամյա երգիչ Ջասթին Բիբերը և նրա կինը՝ 24-ամյա մոդել Հեյլին Ելիսեյան պալատում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և առաջին տիկնոջ հետ:
     Տեղական լրատվամիջոցները գրում են, որ արտիստները Մակրոնի հետ քննարկել են երիտասարդների խնդիրները.
     Զույգի այցը համընկել է Fête de la musique քաղաքային երաժշտական փառատոնի մեկնարկի հետ, որն անցկացվում է 1982 թվականից։

Ջասթին և Հեյլի Բիբերները հանդիպել են Ֆրանսիայի նախագահի հետ՝ խախտելով դրես կոդը
Ջասթին և Հեյլի Բիբերները հանդիպել են Ֆրանսիայի նախագահի հետ՝ խախտելով դրես կոդը

     Սակայն հանդիպումն առանց սկանդալի չի անցել։
     Երբ հանդիպման լուսանկարները հայտնվել են համացանցում, օգտատերերը սկսել են քննարկել, թե աստղային զույգի զգեստները որքանով են համապատասխանում գործարար էթիկետին ու կանոններին:
Ջասթին և Հեյլի Բիբերները հանդիպել են Ֆրանսիայի նախագահի հետ՝ խախտելով դրես կոդը
Ջասթին և Հեյլի Բիբերները հանդիպել են Ֆրանսիայի նախագահի հետ՝ խախտելով դրես կոդը

     Հեյլին նման միջոցառման համար բավականին անկեղծ, բեժ գույնի զգեստ է ընտրել LaQuan Smith-ից՝ որովայնի և մեջքի հատվածում եռանկյունի բացվածքով։ Նա կերպարը լրացրել է Femme սանդալներով և Little Liffner պայուսակով։
     Ջասթինը հագել է Celine-ից դասական կոստյում՝ միևնույն ժամանակ արձակած թողնելով վերնաշապիկի վերևի կոճակներն ու մոռանալով փողկապի մասին։ Բացի այդ, դասական կոշիկների փոխարեն արտիստը նախապատվությունը տվել է սպիտակ-երկնագույն «նայքերին»»։
Ջասթին և Հեյլի Բիբերները հանդիպել են Ֆրանսիայի նախագահի հետ՝ խախտելով դրես կոդը
Ջասթին և Հեյլի Բիբերները հանդիպել են Ֆրանսիայի նախագահի հետ՝ խախտելով դրես կոդը
Ջասթին և Հեյլի Բիբերները հանդիպել են Ֆրանսիայի նախագահի հետ՝ խախտելով դրես կոդը
Ջասթին և Հեյլի Բիբերները հանդիպել են Ֆրանսիայի նախագահի հետ՝ խախտելով դրես կոդը

| | |
6254 | 0
Facebook