Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պառլամենտում հայտնվել են մարդիկ, որոնք խոստացել են գալ՝ փրթել-թափել, դատել․․․»․ Պ․ Ղազարյանը՝ Ս․ Պապիկյանին

23:10, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
«Պառլամենտում հայտնվել են մարդիկ, որոնք խոստացել են գալ՝ փրթել-թափել, դատել․․․»․ Պ․ Ղազարյանը՝ Ս․ Պապիկյանին

Դուք ո՞նց եք պատկերացնում ձեր աշխատանքը պառլամենտում, որտեղ հայտնվել են մարդիկ, որոնք իրենց բոլոր սահմաններն անցնելով ասել են ամենավերջին բառերը․ խոստացել են գալ՝ փրթել-թափել, դատել․ Հ1-ի եթերում պատասխանելով հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի այս հարցին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Կան պատկան մարմիններ, եթե այդ մարդկանց հայտարարություններում կա հանցակազմ, բնականաբար, այդ մարդիկ պիտի օրենքի առաջ պատասխան տան։ Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարություններին և հայհոյախառն արտահայտություններին՝ մարդիկ պիտի հանրության առաջ մեկնաբանեն ու ներողություն խնդրեն։ Բայց ես լիահույս եմ, որ նոր խորհրդարանը պետք է լինի առողջ քննարկումների հարթակ»։

4677 | 1
Facebook