Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքապետարանը՝ ոստիկանության օգնությամբ ջարդ ու փշուր է անում մարդկանց սեփականությունը». Րաֆֆի Ասլանյան

23:00, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
«Քաղաքապետարանը՝ ոստիկանության օգնությամբ ջարդ ու փշուր է անում մարդկանց սեփականությունը». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աջափնյակ վարչական շրջանում այս պահին քաղաքապետարանը՝ ոստիկանության օգնությամբ, օրենքով սահմանված ընթացակարգի անտեսմամբ ու խախտմամբ, լկտի կերպով ջարդ ու փշուր է անում մարդկանց սեփականությունը՝ դրանք որակելով որպես ապօրինի կառույց, մինչդեռ զգալի մասը գտնվում է դատական գործընթացների մեջ։ Այսպիսի վերաբերմունքն օրեր առաջ նույն վարչական շրջանում ինչ-որ խմբերի հետ հակադրման հետևանք է, մինչդեռ այս մարդիկ դեռևս չեն հասկանում, որ ապրում ենք 21-րդ դարում, որտեղ այլևս չի գործում միջնադարին բնորոշ կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքը։ Հայեր ջան, դեռ դուք շատ կզղջաք ոմանց «պողպատե» մանդատ տալով։ Ընդ որում, մի բան է ինձ ուրախացնում, որ սեփականատերերի մեծ մասը ակտիվ նիկոլականներ էին, ովքեր հուսով եմ, որ այսքանից հետո գոնե կհասկանան իրենց սխալը»:

8498 | 3
Facebook